Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղի նախօրեին ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտաբերել է լոնդոնյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ «Ինտեր»-ում աշխատած տարին: Դա 2008/09 թվականների մրցաշրջանն էր:
Իբրահիմովիչն ափսոսում է, որ պորտուգալացի մասնագետի հետ ավելի երկար ժամանակ աշխատելու հնարավորություն չի ունեցել:
«Ես Ժոզեի հետ աշխատելու հիանալի փորձ ունեմ: Մենք մի ամբողջ տարի միասին աշխատեցինք «Ինտեր»-ում: Հիանալի հարաբերություններ ունեինք: Ափսոսում եմ միայն, որ Մոուրինյոյի հետ ընդամենը մեկ տարի աշխատեցի»,- Goal-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:









































