Յոհանեսբուրգի Գերագույն դատարանը ՀԱՀ-ի քաղաքացուն, որը մի շարք բռնաբարություններ է գործել, դատապարտել է 525 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Nehanda Radio-ի կայքը:
Անցած շաբաթ դատարանը 40-ամյա Լոուրենս Մաբունդային մեղավոր է ճանաչել 21 բռնաբարության, 13 կողոպուտի և 1 մարդու սպանության փորձի համար:
Հարավաֆրիկյան ԶԼՄ-ները Մաբունդային կնքել են «տաքսիստ-բռնաբարող» մականվամբ, քանի որ նա կանանց առաջարկել է անվճար տուն տանել, սակայն իրականում նրանց տարել է դաշտ, որտեղ դանակի սպառնալիքով բռնաբարել է: Նա առաջին հանցագործությունը գործել է 2009թ. օգոստոսին: Նրան ձերբակալել են 2013թ.: ԴՆԹ թեստի միջոցով հետաքննությունը հաստատել է նրա մասնակցությունն այլ հարձակումներին:
Մաբունդան հայտարարել է, որ ծրագրում է բողոքարկել դատարանի վճիռը:









































