ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները «այսօր սկսել են քանդել հին ասորեստանյան Դուր Շարուկին» քաղաքի ավերակները, որ գտնվում է Մոսուլից 15 կմ հյուսիս-արևելք՝ Խորսաբադ կոչվող տեղավայրում:
Ըստ Associated Press-ի՝ Իրաքի կառավարությունը ներկայումս ուսումնասիրում է ահաբեկիչների կողմից բարբարոսության նոր ակտի դրսևորումների մասին տեղեկությունները:
Իրենց մտավախությունն այդ առնչությամբ հայտնել է Իրաքի զբոսաշրջության նախարար Ադել Ֆախդ աշ-Շարշաբը:
АР-ին տված հարցազրույցում նա նկատել է, որ զինյալները կարող են թալանել հնագիտական հուշարձանները և հողին հավասարեցնել պեղավայրերը, ինչպես արվել էր մեկ այլ ասորեստանյան քաղաքի՝ Նիմրուդի հետ, որն ուներ 3 հազար տարվա պատմություն:
Շաբաթ օրը իսլամիստները հողին էին հավասարեցրել Խաթրա քաղաքը, որը գտնվում է Նայնավա նահանգում:
Դուր Շարուկինը ասորեստանյան քաղաք է, որը կառուցվել է Սարգոն 2-րդ արքայի կողմից (Ք.ծ.ա. 722-705 թթ.): Նրա կառավարման ժամանակ քաղաքը Ասորեստանի մայրաքաղաքն էր:








































