Tuesday, 30 06 2026
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

Ամերիկյան կինոն քարոզում է՝ եթե մարդիկ Հայաստանից կամ Կովկասից են, ուրեմն կրիմինալի հետ կապ ունեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկահայ դերասան Խաչատուր Հունանյանը, ով հանդիսատեսին առավել ծանոթ է Միացյալ Նահանգներում նկարահանված «Մեղավորները» (Ջորջի դերակատարմամբ), «Կտակով թագուհին» սերիալներից ու վերջերս լույս տեսած «Մինչ ես կմեռնեմ» (Before I Die) ֆիլմերից:

– Խաչատուր, բոլորովին վերջերս ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը նկարահանեց Before I Die ֆիլմը, որն իր ասելիքով ու բովանդակությամբ տարբերվում է ԱՄՆ-ում նկարահանված սերիալներից ու ֆիլմերից: Խոսքը մասնավորապես ֆիլմում կրիմինալի բացակայության մասին է:

– Ֆիլմում առաջին հերթին ինձ հետաքրքրեց սցենարը, որի հեղինակը Սուրեն Թադևոսյանն է, ֆիլմը նկարահանելու գաղափարը ծագեց իմ ու Սուրենի մոտ: Սյուժեն շատ հոգեհարազատ թվաց ինձ, քանի որ իմ կյանքում ընկերոջս հետ կապված նման միջադեպ է եղել: Ուզեցի հանդիսատեսի դատին ներկայացնել այնպիսի բան, որի իմաստը հետևյալն է՝ «ինչ որ ունեք, պահեք, որ չկորցնեք», քանի որ մարդու կյանքը շատ թանկ է: Before I Die-ին պետք է նայել ոչ թե որպես ֆիլմ, այլ որպես գաղափար: Չնայած կարճամետրաժ ֆիլմ լինելուն, 3-4 ամիս տանջվել ենք ու ստացել ենք նաև արդյունք՝ ֆիլմը արդեն փառատոների է մասնակցում ու մրցանակներ շահում:

– Դուք նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերն եք, իսկ ո՞ւմ էր պատկանում այդ ֆիլմի նկարահանման գաղափարը:

– Սուրենը գրել էր սցենարը, հետո ուղարկեց սցենարը, նայեցի, հավանեցի, հետո Սուրենը եկավ Նահանգներ, ու սկսեցինք դերասանների ընտրություն կատարել: Նա անցկացրեց քասթինգը, հետո միասին որոշեցինք կազմը: Ինձ թվում է՝ լավ ընտրություն ենք կատարել դերասանների առումով:

– ԱՄՆ-ում հե՞շտ է արդյոք հայկական ֆիլմ նկարահանելը: Ի՞նչ դժվարություններ են ծագում նկարահանման հրապարակում:

– Այստեղ, կարծում եմ, ավելի դժվար է ֆիլմ նկարահանելը, որովհետև մարդիկ ֆիլմում նկարահանվելը համատեղում են այլ աշխատանքների հետ ու նկարահանման պրոցեսը հարմարեցնում ենք դերասաններին: Բայց երբ լավ գործ ես անում, դժվարություններն այդքան էլ չեն երևում աչքիդ:

– Հայ դերասանի առաջ ի՞նչ պահանջներ է դնում ամերիկահայությունը, ի՞նչ է հայ հանդիսատեսը պահանջում դերասանից: Արդյո՞ք կրիմինալ տարրերով հագեցած սերիալների նկարահանումը հանդիսատեսի պահանջմունքները բավարարում է:

– Հետաքրքիր բան է, բայց ամերիկյան կինոարտադրությունը քարոզում է, որ եթե մարդիկ Ռուսաստանից, Հայաստանից կամ Կովկասից են, ուրեմն կրիմինալի հետ կապ ունեն: Դա է միշտ քարոզվում այստեղ, ամերիկացիները իրենց ժողովրդի ուղեղներն են այդպես լվանում՝ ցույց տալով, որ նրանք հանցագործ են, մաֆիայի ու «գողական աշխարհի» դեմքեր են, իսկ իրենք օրինապաշտ քաղաքացիներ են: Իրականում նման բան չկա, և հայերն ու ռուսները ավելի արժանապատիվ են, քան ամերիկացիները: Պարզապես ինչ մատուցում են ֆիլմերով, այն էլ մարդիկ սկսում են մտածել:

Ինչ վերաբերում է այստեղ նկարահանվող սերիալներին, որոնք պարունակում են կրիմինալ տարրեր, ապա ըստ իս հայ հանրությունն է ուզում նման կարգի ֆիլմեր նայել՝ ընտանեկան իրավիճակներ, արյուն, սպանություն: Ինձ թվում է՝ դա ավելի շատ մարքեթինգային քայլ է: Իսկ թե ինչու ենք հարմարվում, պարզ է՝ հովանավորներ ունենք ու ուզում ենք արդարացնել նրանց սպասելիքները:

Մենք մի քանի տարի առաջ մի փորձ արեցինք «Մեղավորները» սերիալի հետ կապված՝ պարզելու, թե ինչու այդքան մեծ արձագանք ստացավ ֆիլմը: Պատճառն այն է, որ տվյալ սերիալի սցենարային զարգացումները ֆանտաստիկ չէին, այլ բոլորի ընտանիքներում էլ ինչ-որ չափով եղել են նման դեպքեր՝ սեր, դավաճանություն, կեղծ ընկերություն:

– Քիչ թիվ չեն կազմում մարդիկ, որոնք խաղում են սերիալներում՝ չունենալով համապատասխան դերասանական կրթություն: Արդյոք հնարավո՞ր է հասնել բարձունքների ամերիկյան կինոարտադրությունում՝ առանց ուսում ստանալու, առանց կրթության: Այլ հարց է, եթե մարդու նշաձողը ԱՄՆ-ում զուտ հայկական սերիալներում նկարահանվելն է հայ գաղթօջախի համար:

– Ճանաչում ունենալը հայ հեռուստադիտողի ու հանրության կողմից լավ բան է իհարկե ու նաև շահութաբեր է ամերիկյան կինոարտադրողի համար հանդիսատեսի քանակ ապահովելու համար, բայց ուսումը պարտադիր է դերասանի համար: Կարող ես լինել տաղանդավոր, բայց միևնույն է, աշխատելու ես ռեժիսորի և մնացած պրոֆեսիոնալ անձնակազմի հետ, պետք է ամեն ինչ իմանաս տվյալ ոլորտում աշխատելու համար: Կապ չունի՝ հայ ես, թե այլազգի, դերասանը համապատասխան գործիք է տվյալ նախագծի համար ու եթե չի համապատասխանում, ապա կոպիտ ասած՝ նրան պահում են պահարանում: Այստեղ ֆիլմ նկարահանելը բիզնես է:

– Խաչատուր մոտ 10 տարի կլինի, ինչ բնակվում եք ԱՄՆ-ում, գալով այդտեղ՝ պատկերացնո՞ւմ էիք այն դժվարությունները, որ այդ երկրում սպասվում է ձեզ:

– Կարծում եմ՝ ֆիլմերով այս երկրի մասին կարծիք կազմելը շատ հեշտ է, ես էլ եմ հեշտ պատկերացրել ամեն ինչ, բայց ԱՄՆ գալով փոխվեց ամեն ինչ: Բոլորը ուզում են Ամերիկա գալ այդ հեշտ կյանքի համար, բայց այդպես չէ: Այստեղ ես 18 տարեկանից մինչ օրս աշխատում եմ, ամեն օր տանջվում եմ, բայց դրա հետ մեկտեղ չեմ հոգնում ու հիասթափվում աշխատանքից, քանի որ հեռանկար կա, կարող ես առաջ գնալ, բարձունքների հասնել աշխատասիրության շնորհիվ:

– Սերիալներում, որտեղ դուք նկարահանվում եք, ցուցադրվում է Ամերիկայի հակառակ երեսը՝ փող, հարստություն, հանցավորություն, հեշտ ու շքեղ կյանք: Արդյոք դա չի՞ գայթակղում օրինակ հայաստանաբնակներին:

– Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել, գայթակղությունը կարճ կտևի այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ այստեղ փողը ծառերի վրա է աճում:

Facebook-յան գրառումներից մեկում գրել եք, թե «հայրենիք վերադառնալով չեն հարգում հայրենիքը»: Ձեզ համար՝ ինչից է սկսվում հայրենիքը:

– Ինձ համար հայրենիքը սկսվել է իմ հայրենիքում ծնվելուց հետո և այն չի վերջացել, ես սիրում եմ իմ հողն ու ջուրը, իմ ընտանիքը, ազգականներս Հայաստանում են: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե հայրենիք վերադառնալով հայրենիքը չեն հարգում, ասեմ որ դա այդպես է: Երբ գնացի, այստեղ պայմաններ չկային ապրելու համար, զգում էի, որ շուտով ընտանիքս գոյատևելու խնդրի առաջ է կանգնելու, բոլոր ընկերներս հեռացել էին, ունեի նաև ընկերներ, որոնք դիպլոմներով մատուցող էին աշխատում, ես էլ էի անելու նույն բանը՝ ձեռք բերեի դիպլոմ ու աշխատեի ռեստորանում: Գիտեմ, որ կյանքը անարդար է, բայց ոչ այդքան անարդար:

– Ակնհայտորեն, հետևում եք հայաստանյան կյանքին, դա երևում է անգամ ձեր էջում այստեղի դեպքերի վերաբերյալ անկեղծ գնահատականով: «Հայաստանը տուն է, որտեղ դու երբեք տանտեր չես զգում». նման գրառում եք կատարել ձեր Facebook-յան էջում: Ի՞նչն է Ձեր այդքան խորը հիասթափության պատճառը:

– Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, ուղղակի օրեցօր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին ու ոչ մի լավ բան չեմ տեսնում: Մարդիկ հուսահատ ապրում են ու իրենք էլ են զարմանում, թե ինչպես են ապրում այդ աղքատության մեջ: Անտառի օրենքը հիմա գործում է նաև անտառից դուրս՝ ուժեղի մոտ թույլն ու խելացի աղքատը մեղավոր է:

– Երբևէ մտածել եք Հայաստան վերադառնալու մասին: Սա Ձե՞ր երազած երկիրն է, ինչ երկիր եք տեսնում հեռավորությունից ու ինչ կցանկանայիք տեսնել:

– Այո, մտածել եմ ու հիմա էլ եմ մտածւմ, ես սիրում եմ Հայաստանը, կարոտում եմ անչափ, բայց ռեալիստորեն եմ մոտենում հարցին: Եթե վերադառնամ, ապա միայն այն դեպքում, երբ ապահովված կլինեմ թե ֆինանսապես, թե հոգեպես: Կվերադառնամ մի օր անպայման:

– Ներկայում ի՞նչ նախագծերում եք ներգրավված:

– Հիմա դադար եմ տվել, չեմ նկարահանվում ոչ մի նախագծում, դեռ առաջարկներ չկան, եթե լինեն, անպայման կհամագործակցեմ, քանի որ սիրում եմ իմ գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում