Փարիզում Balenciaga բրենդի գրասենյակն այցելելուց հետո Լեդի Գագային օրերս ֆիքսել են պապարացիների տեսախցիկները: Շատերի ուշադրությունը գրավել են նրա կրակոտ կարմիր մազերն ու յուրօրինակ արտաքինը:
Սիրելի բրենդի հետո գործնական հանդիպման համար երգչուհին ընտրել էր նորաոճ ռետրո հավաքածու Martin Grant-ից` սպիտակ պուտերով կապույտ շապիկ ու տաբատ: Այս ամենը նա լրացրել է լայնեզր գլխարկով ու սպիտակ կիսաթափանցիկ շրջանակով արևային ակնոցով: Գագան նրբորեն ընդգծել է իրանը` կապելով կաշվե գոտի:















































