Մասնակցելով Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ատլետիկ»-«Ռեալ» հանդիպմանը, «արքայական ակումբ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր 41-րդ խաղն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանում: Նա իր ակտիվում 41 գոլ է գրանցել:
«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ևս մասնակցել է 41 հանդիպումների և 41 գոլ հեղինակել:
Սակայն այսօր կատալոնացիները Պրիմերայի 26-րդ տուրի շրջանակներում մրցակցելու են «Ռայո Վալյեկանո»-ի դեմ:










































