Պարզվել է՝ վատ տրամադրության պատճառը կարող է շաքարախտի նախանշան լինել: Հարվարդի բժշկական դպրոցի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 2-րդ տեսակի շաքարախտի դեպքում տրամադրվող ինսուլինի նկատմամբ կայունությունը կարող է վարքագծում առաջացնել տհաճ փոփոխություններ: Մասնավորապես, մարդկանց մոտ զարգանում է ընկճախտի և տագնապի նկատմամբ հակումը՝ գրում է Direct-press.ru-ն:
Գիտնականները, որոնք փորձեր են կատարել գենետիկորեն մոդիֆիկացված մկների վրա, կարծում են, որ այս պարագայում հիվանդության զարգացումը կապված է ուղեղի հատվածներում դոֆիմինի անկման մակարդակի հետ, որը վերահսկում է բացասական հույզերը, ինչպիսիք են օրինակ՝ տագնապն ու ընկճախտը:






































