Աշխարհում ռազմական ծախսերի վերաբերյալ նոր հետազոտության արդյունքներով՝ այդ նպատակների համար ամենից շատ ծախսում է Սաուդյան Արաբիան՝ շրջանցելով նախկին առաջատարին՝ Հնդկաստանին։ Այս մասին գրում է BBC-ն:
Ամերիկյան IHS ընկերության զեկույցի տվյալներով՝ այդ ցուցակում երրորդ տեղում Չինաստանն է, որը 2013-ին 5-րդ տեղում էր:
Փաստաթղթում ասվում է, որ աշխարհում ընդհանուր առմամբ 13 տոկոսով աճել են ռազմական ծախսերը: Հեղինակների կարծիքով՝ դա պայմանավորված է զարգացող երկրների կողմից ռազմական ավիացիայի գնմամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անկայունությամբ:
Ըստ զեկույցի՝ զենքի գլխավոր արտահանողը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որին հաջորդում են Ռուսաստանն ու Ֆրանսիան:










































