Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով այսօր երկու կասկածյալներ են ձերբակալվել՝ լրագրողներին հայտնել է ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:
«Իրականացրած աշխատանքի արդյունքում այսօր ձերբակալվել են այդ հանցագործության մեջ կասկածվող երկու անձ՝ Գուբաշև Անզորը և Դադաև Զաուրը, ինչի մասին տեղեկացվել է երկրի ղեկավարը »,- ասել է Բորտնիկովը:
Նա մանրամասնել է, որ կասկածյալները Կովկասի բնակիչներ են:
«Ներկա դրությամբ շարունակվում են անհրաժեշտ օպերատիվ ու հետաքննչական միջոցառումները»,- ասել է նա: