ՀՀ ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանից այսօր «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե Ազգային վիճակագրական ծառայությունը այս տարի մարդահամար անցկացնելու համար բավարար միջոցներ ունի՞, թե՞ ոչ: Տիկին Կույումջյանը հայտնեց, որ կառավարության որոշման համաձայն ամեն ինչ արվում է, որպեսզի մարդահամարն անցկացվի սահմանված ժամկետներում։ «Ինչպես աշխատանքերը պլանավորված և ծրագրավորված էին, այդ հունով ընթանում են: Իսկ գրանտների հայթայթամն գործընթացը զուհահեռաբար շարունակվում է»,- նկատեց Կարինե Կույումջյանը:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ մարդահամարը տեղի չունենա, Կարինե Կույումջյանը լրացրեց. «Քանի դեռ հակառակը ապացուցող որեևէ, այլ նորմատիվ կամ իրավական ակտ չկա, մենք գնում ենք դրա անցկացմանը»:
Ի դեպ, նշենք, որ կառավարության որոշման համաձայն մարդահամարը տեղի է ունենալու սույն թվականի հոկտեմբերի 12-21-ը:
Հիշեցենք, որ մարդահամարը անցկացվում է 10 տարին մեկ անգամ:










































