Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից քիչ առաջ «Առաջին լրատվականին» տեղեկացրին, որ այսօր Աշտարակից, Սևանից, Արմավիրից, Արտաշատից, Հրազդանից դեպի Երևան եկող երթուղային տաքսիները հանվել են երթուղիներից:
Նույնը վերաբերում է նաև տաքսիներին. նշյալ քաղաքների բնակիչները զրկվել են տրանսպորտով Երևան հասնելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 18։00-ին Մատենադարանի մոտ տեղի է ունենալու ՀԱԿ հանրահավաքը։










































