Թուրքիայի հյուսիսում ոստիկանությունը առգրավել է նկար, որը ենթադրաբար պատկանում է Վինսենտ Վան Գոգի վրձնին: Այս մասին հաղորդում է Milliyet պարբերականը: Իրավապահները համացանցում տեսել են հայտարարություն հայտնի հոլանդացի նկարչի կտավը վաճառելու մասին: Ոստիկանության աշխատակիցները պայմանավորվել են հանդիպման մասին, որի ժամանակ ձերբակալել են վաճառողին և առգրավել կտավը:
Նկարն ուղարկվել է փորձաքննության, և մասնագետները շատ հավանական են համարել գործի իսկությունը:
Կտավի հակառակ կողմում գրված է՝ «Վինսենտ Վան Գոգ, Հաագա, 1882», «Դալեմի թանգարան», «Մարդը ապաստանից, կանգնած»: Այս կտավի մատիտանկարը պահպանվում է Ամստերդամում Վան Գոգի թանգարանում։








































