ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հայտարարել է իր պատմության մեջ ամենախոշոր մասշտաբի վերակազմավորումներից մեկի մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Բարեփոխումների նպատակն է վարչության ուշադրության կենտրոնացումը կիբերտարածությունում գործողությունների վրա և թվային տեխնոլոգիաների ներդրումը տեղեկատվության հավաքման համակարգում՝ հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը։
Բրենանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԿՀՎ համակարգում կստեղծվեն նոր ստորաբաժանումներ՝ «առաքելությունների կառավարման կենտրոններ»։
Նրանք կզբաղվեն հստակ մարտահրավերներով կամ ուշադրությունը կկենտրոնացնեն որոշակի աշխարհագրական գոտիների վրա, օրինակ՝ Աֆրիկայում զենքի տարածման խնդրի։
Այդպիսի կենտրոնները կլինեն 10-ը։









































