ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է կոռուպցիոն մեղադրանքներ առաջադրել դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի դեմ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ներկայում սենատորի դեմ անցկացվում է հետաքննություն։ Նրան կասկածում են այն բանում, որ Մենենդեսն իբր օգտագործել է ծառայողական դիրքերը՝ խթանելու ընկերոջ՝ ֆլորիդացի բժիշկ-ակնաբույժի և Դեմոկրատական կուսակցության հովանավոր Սալոմոն Մելգենի շահերը, որոնց դիմաց ստացել է տարբեր նվերներ։
Մեղադրանքները կարող են առաջադրվել առաջիկա շաբաթներին։
Մենենդեսը հայտարարել է, որ ոչ մի անօրինական բան չի արել և չի պատրաստվում հրաժարական տալ։








































