Monday, 13 07 2026
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Արցախում Սամվել Բաբայանի ընդդիմադիր դերակատարությանը միանշանակ չեն վերաբերվում

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Մարտի 9-ից արդեն մեկնարկելու են թեկնածուների առաջադրումները: Այդ ընտրություններին ընդառաջ՝ բավականին հետաքրքիր խմորումներ են տեղի ունենում ԼՂՀ ներքաղաքական, հատկապես ոչ իշխանական դաշտում:

Վերջերս հայտնի դարձավ, որ Արցախում ակտիվ քաղաքականություն է ցանկանում վերադառնալ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Խոսակցություններ են շրջանառվում, թե նա ցանկանում է համախմբել Արցախի ընդդիմադիր ուժերին: Արցախում 2013թ. ստեղծված «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նույնպես մասնակցելու է այդ ընտրություններին, ու հատկապես այդ կուսակցությունն է համագործակցում Ս. Բաբայանի հետ:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ վաղը հրավիրելու են համագումար, որտեղ արդեն առաջին անգամ ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես որոշում կընդունեն: Իսկ ինչ վերաբերում է Ս. Բաբայանի հետ համագործակցությանը, ապա Հ. Խանումյանի խոսքերով՝ իրենց միջև ամիսներ շարունակ բանակցություններ են ընթացել, մինչ այդ ու այդ ընթացքում ուսումնասիրվել է Արցախի քաղաքական դաշտը: Եվ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ս. Բաբայանը աջակցելու է իրենց կուսակցությանը:

«Ինչ վերաբերում է աջակցության ֆորմատին, ապա, ապա այն առաջիկայում կհստակեցվի և այդ մասին կհայտարարվի»,- ասաց Հ. Խանումյանը:

Վերջինս նաև հավաստիացնում է, որ իրենց կուսակցության շուրջ համախմբված են նաև բազմաթիվ ոչ կուսակցական մարդիկ, ովքեր տարբեր ոլորտների մասնագետներ են և Արցախում հեղինակություն ունեն:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ս. Բաբայանը պետք է աջակցի նաև «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ համագործակցող՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին: Վերջինս ընդհանրապես չցանկացավ այդ մասին խոսել: Վ. Բալասանյանն այս անգամ նույնպես առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով: Նա այս ընտրություններին նույնպես համագործակցում է «Շարժում-88» կուսակցության հետ, որի և Դաշնակցություն կուսակցության դաշինքի ներկայացմամբ էլ նախորդ անգամ նա ընտրվել է պատգամավոր:

Հարցին՝ Ս. Բաբայանն ինչո՞ւ է ցանկանում վերադառնալ Արցախ և ակտիվ քաղաքականություն ծավալել, Հ. Խանումյանը պատասխանեց, որ Ս. Բաբայանն ինքն առաջիկայում այդ մասին կխոսի, բայց նաև չի կարծում, որ նրա այդ քայլը կարող է արտառոց լինել. «Ս. Բաբայանը Արցախի ամենաճանաչված անձանցից մեկն է, ով մեծ ներդրում ունի Արցախի քաղաքական կյանքում, Արցախի պատերազմի ու հաղթանակի մեջ, և զարմանալի չէ, որ փորձում է վերադառնալ քաղաքական ասպարեզ»:

Վերջինիս խոսքերով՝ Ս. Բաբայանին ու իրենց առաջին հերթին մտահոգում են ԼՂՀ անվտանգության և պաշտպանության հետ կապված խնդիրները, բազմաթիվ զոհերը, ինչպես նաև՝ ԼՂՀ տնտեսության վատ վիճակը, ներդրումային դաշտի ոչ բարվոք լինելը:

Արդյոք Ս. Բաբայանը ինչ-որ կապ ունի՞ ԼՂՀ իշխանությունների հետ՝ հարցին էլ Հ. Խանումյանը պատասխանեց, թե բոլորի հետ էլ կապ ունի, և որ Արցախում բոլորը բոլորի հետ կապ ունեն: «Արցախը քաղաքական անտագոնիզմի մեջ չէ, փոխադարձ ատելություն չկա, ինչպես կարող է Երևանում լինել»,- եզրափակեց նա:

ԼՂՀ արտախորհրդարանական մեկ այլ՝ «Սոցիալական արդարություն» կուսակցության ղեկավար Կարեն Օհանջանյանը մեզ հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ Ս. Բաբայանը Արցախում չէ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենք է՞լ են «Ազգային վերածնունդի» նման նրա հետ համագործակցության բանակցություններ վարում: «Հ. Խանումյանը կարող է նրա հետ բանակցություն վարել, բայց մեր կուսակցությունը պատրաստ չէ դրան: Եվ ընդհանրապես՝ ես չեմ կարծում, որ դա հիմա ճիշտ քայլ է, որովհետև նա երկար ժամանակ Արցախում չի եղել և քաղաքական դաշտին ծանոթ չէ»,- ասաց Կ. Օհանջանյանը:

Հայտնի է, որ Ս. Բաբայանին ԼՂՀ-ում այնքան էլ միանշանակ չեն ընդանում: Կա քաղաքական գործիչների կամ բնակչության մի խումբ, ովքեր նրան բարձր են գնահատում: Բայց կա մի խումբ էլ, որն ընդհանրապես չի ընդունում Ս. Բաբայանին ու չի ցանկանում, որ նա վերադառնա:

«Ղարաբաղում բոլորն էլ շատ գնահատում են նրա ներդրումը հաղթանակների և բանակի ստեղծման գործում, բայց հիմա քաղաքական դաշտը Ղարաբաղում բոլորովին այլ է: Կան ուժեր, որոնք իր հետ միգուցե կհամագործակցեն, կան ուժեր, որոնք կնախընտրեն չհամագործակցել: Մեր քաղաքական ուժը կհամագործակցի նրանց հետ, ովքեր ձգտում են ԼՂՀ-ում հաստատել ժողովրդավարական հիմքեր»,- ասաց Կ. Օհանջանյանը:

Վերջինիս խոսքով՝ Ս. Բաբայանն իրեն համագործակցելու առաջարկ չի արել: «Եվ ես չգիտեմ, թե ինչ պլատֆորմի շուրջ է ինքը ուզում համախմբել ընդդիմադիր ուժերը: Բացի այդ, նա ահագին ժամանակ է՝ Ղարաբաղում չէ և կտրված է քաղաքական դաշտից: Դրա համար էլ ես կարծում եմ, որ նրա փորձերը դրական չեն լինելու: Ինչ-որ բան չի փոխի Ղարաբաղում»,- համոզված է Կ. Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ս. Բաբայանը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի վրա մահափորձ կատարելու մեղադրանքով դատապարտվել էր: Ազատ արձակվելուց հետո նա տեղափոխվեց Հայաստան և փորձեց ակտիվ գործունեություն ծավալել նաև Հայաստանի քաղաքական դաշտում: Ստեղծեց «Դաշինք» կուսակցությունը, 2007թ. խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց Սյունիքի մարզում, բայց հետո թեկնածությունը հանեց: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան տվել էր որոշ բիզնես-քվոտաներ, բայց որոշ ժամանակ անց նա անհետացավ Հայաստանից: Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա գումարներ է հավաքել իր շատ գործընկերներից ու փախել Հայաստանից: Ս. Բաբայանից տուժածների թվում նշվում էր Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի անունը: Վերջինիս տունը գրավադրված էր երևանյան բանկերից մեկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում