Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Չկար մեծ հավատ, դրա համար էլ մեծ հիասթափություն չկա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

-Պարոն Մարուքյան, ԲՀԿ արտահերթ համագումարում ԲՀԿ-ն հռչակվեց որպես ընդդիմություն, մինչ այդ, սակայն, «այլընտրանք» բառն էին  կիրառում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք, հանրապետականների բնորոշմամբ, ԲՀԿ-2-ը կարող է դառնալ այդ գաղափարական ընդդիմությունը:

-Ես բարձրաձայնել եմ այլընտրանքային տեսլական ունեցող ընդդիմության անհրաժեշտության մասին, նաև, քաղաքական մշակույթի առումով, իշխանությունների քաղաքական մշակույթից տարբերվող քաղաքական մշակույթ ունեցող ուժի անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերում է ընթացող պրոցեսներին կամ ԲՀԿ համագումարում հնչած հայտարարությանը, կարծում եմ` դեռ շատ վաղ է ինչ-որ բան ասել: Այն, որ հայտարարել են` ընդդիմություն են, կարելի է ողջունել, որովհետև վերջապես կա հստակություն, այսինքն՝ թե ինչ ուղղություն է վերցնում կուսակցությունը: Իսկ ինչ վերաբերում է ընթացքին, այս պահին չեմ կարող մեկնաբանել, քանի որ չգիտեմ, թե կուսակցությունն ինչ ձևով իրեն կդրսևորի, որովհետև, բնականաբար, սա այն ԲՀԿ-ն չէ, որը կար` թե’ իր ունեցած հնարավորություններով՝ ֆինանսական, ինստիտուցիոնալ, կազմակերպչական, թե’, մյուս կողմից, մեծաքանակ անդամներ ունենալու առումով, որովհետև բազմաթիվ մարդիկ ընդգրկվել էին` Գագիկ Ծառուկյանի գործոնով պայմանավորված: Հիմա չկա Գագիկ Ծառուկյանը, չկան այդ մարդիկ: Սրանք խնդիրներ են, որոնք ընթացքում կերևան:

Ինչ վերաբերում է այլընտրանքային տեսլական ունեցող ընդդիմությանը,  ես այդ հայտարարությունով չեմ տեսնում, որ նրանք մեկ օրվա ընթացքում այլընտրանքային տեսլական ունեցան, և չեմ տեսնում, որ ինչ-որ բան փոխվել է` կապված Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի և ապագայի հետ, այսինքն՝ նրանք նույն բևեռում են գտնվում, ինչ այն բոլոր ուժերը, որոնք Հայաստանը բարեհաջող ինտեգրեցին ԵՏՄ-ին: Հետևաբար, այն, ինչ ես պատկերացնում եմ, և այն գաղափարները, որոնք շրջանառության մեջ եմ դնում՝ կապված այլ տեսալական ունեցող քաղաքական ուժի, նոր դեմքերի հետ, դա ընդհանրապես այլ մակարդակի և այլ ակտիվության ուժի մասին է խոսքը:

Կարծում եք՝ իշխանությանը ձեռնտո՞ւ է նման այլընտրանքային ուժի ձևավորում: Իշխանությունն ինքն է խոսում նման ընդդիմություն ունենալու անհրաժեշտության մասին:

Ցանկացած լավ գաղափար կարելի է փչացնել, և իշխանությունը ինչքան խոսի նման ընդդիմություն ունենալու մասին, դա նշանակում է` նրանք ուզում են փչացնել այդ գաղսափարը, որովհետև ձեռնտու չէ ունենալ  նման ընդդիմություն, ձեռնտու է ունենալ այնպիսի ընդդիմություններ, ինչպիսին այսօր կան: Ընդդիմություններ են, որոնք չեն կարողանում հզորանալ: Ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունը թույլ կտա՞, թե՞ ոչ, սա իմ կողմից անընդունելի ձևակերպում է:

-Իշխանությունը սպառնում է արյունահեղությամբ:

-Հայաստանում 25 տարի է` խոսում են արյան մասին: Ես, օրինակ, մինչև փետրվարի 20-ը արյունալի բան չտեսա, որ ցույց չարվեց; Տանկե՞րն էին հանել փողոց, զորքե՞րն էին եկել Երևան… Ամեն ինչ կարելի է արդարացնել արյուն չլինելու հիմնավորումներով, բայց դա հիմնավորում չէ: Ավելին` եթե դու քաղաքակիրթ պայքարի ես գնում` առանց բռնությունների, իշխանության համար ավելի ու ավելի դժվար է լինում քո նկատմամբ բռնություն կիրառել:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում