Thursday, 23 05 2024
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն

Այսուհետ ԲՀԿ-ի թիվ 1 թշնամին Ծառուկյանն է

ԲՀԿ արտահերթ համագումարից հետո թվում էր՝ այս կուսակցությունում կրքերը պետք է հանդարտվեն, մինչդեռ իրականում այնտեղ նոր և ավելի հզոր պայթուն է հասունանում, որի դեպքում այդ կուսակցությունից նույնիսկ անունը կարող է չմնալ: ԲՀԿ-ականների մի խումբ իրենց առջև խնդիր են դրել ոչ թե թուլացնել կուսակցությունը, այլ այն ընդհանրապես վերացնել:

ԲՀԿ համագումարի ժամանակ նախատեսվում էր, որ Ծառուկյանի՝ կուսակցությունից դուրս գալու հայտարարությունից հետո բազմաթիվ ԲՀԿ-ականներ, նրա օրինակով, պետք է հայտարարեին կուսակցությունից հեռանալու մասին՝ ի նշան Ծառուկյանի հետ համերաշխության: Սակայն այն մարդիկ ովքեր հանդես են գալիս ԲՀԿ-ն ոչնչացնելու ծրագրի շրջանակներում և համարում են, որ առանց Ծառուկյանի չի կարող ԲՀԿ լինել, երևի համարել են, որ իմաստ չունի ինքնաբացահայտվել: Ավելին՝ նրանք մտածում են, որ ԲՀԿ-ն ոչնչացնելու համար պետք է մնալ ԲՀԿ-ում և կուսակցությունը պայթեցնել ներսից: Իսկ ԲՀԿ-ն հնարավոր կլինի ոչնչացնել ոչ թե այն դեպքում, երբ կուսակցությունից դուրս կգան խորհրդարանական խմբակցության անդամները, այլ երբ կուսակցության հետ իրենց կապերը խզելու մասին կհայտարարեն տարածքային կառույցները: Տարածքային կառույցները կուսակցությունից պոկելու գործին է լծվել Աբրահամ Մանուկյանը:

ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչները տեղեկացնում են, որ համագումարից անմիջապես հետո Աբրահամ Մանուկյանը իրենց Երևան է կանչել և առաջարկել ստորագրել մի թուղթ, ըստ որի՝ իրենք դուրս կգան կուսակցությունից, եթե Մանուկյանը չլինի կուսակցության քաղխորհրդի նախագահ: Մանուկյանը տարածքային կառույցների նախագահներին ասել է, որ ինքն է վճարել կուսակցության փետրվարի ամսական ծախսերի համար հատկացվող գումարները, և եթե ԲՀԿ-ականները չեն ուզում հետագայում զրկվել ֆինանսավորումից, ապա պետք է միանան ստորագրահավաքին: Տարածքային կառույցների որոշ ներկայացուցիչներ ստորագրել են այդ փաստաթուղթը, մյուսները մտածելու ժամանակ են խնդրել:

Աբրահամ Մանուկյանը անհատապես աշխատում է նաև ԲՀԿ խմբակցության անդամների հետ՝ նրանց ևս համոզելով լքել կուսակցությունը: Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկայում ԲՀԿ-ն լքելու մասին կհայտարարի 2014թ. հունիսի 5-ից պատգամավոր դարձած, մինչ այդ «Հրազդան հաց» ՍՊԸ-ում հաշվապահ աշխատած Տիգրան Ներսիսյանը, որն այս օրերին Հայաստանում չէ, բայց խոստացել է Հայաստան վերադառնալուն պես լքել «Բարգավաճ Հայաստանը»:

Որքանով է իրական, որ ԲՀԿ-ն կզրկվի տարածքային կառույցներից, և Նաիրա Զոհրաբյանը կդառնա այնպիսի մարդ-կուսակցություն, ինչպիսին է Հայաստանի կուսակցությունների ճնշող մեծամասնությունը: Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե արդյոք ԲՀԿ-ն լուծարելու մեջ շահագրգռվա՞ծ է կուսակցության հիմնադիր և մինչև երեկ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե որքանով է ԲՀԿ-ի ոչնչացման մեջ շահագրգռված կուսակցության այլևս նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Տրամաբանությունը հուշում է, որ Ծառուկյանը պետք է շահագրգռված լիներ իր հոգեզավակի կյանքի շարունակմամբ, թեկուզ այլևս առանց իր անմիջական մասնակցության: Բայց վերջին օրերի իրադարձություններն ու փաստերը ճիշտ հակառակ եզրակացությունների տեղիք են տալիս: Նախ՝ ԲՀԿ համագումարին չէր մասնակցում Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, ինչը նշանակում է, որ Գուլոյանը ևս ԲՀԿ-ն լքողների շարքերում է: Բացի դրանից՝ համագումարում Ծառուկյանի ելույթից հետո Գուլոյանի որդի և Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը հայտարարեց, որ ինքը ևս լքում է ԲՀԿ-ն: Այդ հայտարարությունը առանց Ծառուկյանի հետ համաձայնեցնելու չէր կարող արվել: Մինչ այդ ԲՀԿ-ն լքելու մասին էին հայտարարել Կոտայքի մարզի ԲՀԿ-ական բոլոր համայնքապետերը, և անկասկած նրանք ևս չէին կարող նման քայլի դիմել առանց Ծառուկյանի կամ գոնե նրա մերձավոր շրջապատի հետ համաձայնեցնելու:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ից դուրս գալու մասին է հայտարարել Աբովյանի ԲՀԿ տարածքային կառույցը: Սա նշանակում է, որ տրված է ԲՀԿ տարածքային կառույցների կողմից ԲՀԿ-ն լքելու գործընթացի մեկնարկը, և ամենևին պատահական չէ, որ այդ մեկնարկը տրվում է Աբովյանից: Ծառուկյանը ուզում է հասկացնել, որ կա Ծառուկյանը՝ կա ԲՀԿ, չկա Ծառուկյանը՝ չկա ԲՀԿ-ն: ԱԲՈՎՅԱՆԸ Ծառուկյանի և ԲՀԿ-ի բնօրրան է, և Աբովյանի դուրս գալով ճանապարհ է բացվում մյուսների համար:

Ի՞նչ է շահում Ծառուկյանը ԲՀԿ-ն ոչնչացնելով: Մեծ հաշվով՝ ոչինչ, ուղղակի նա կարող է դրանով բավարարել իր մանր անձնական ամբիցիաները: Նա միլիոնավոր դոլարներ է ծախսել ԲՀԿ-ի ստեղծման և կայացման համար, և նա դա արել է իր անձնական ամբիցիաների բավարարման, Հայաստանի նախագահի պաշտոնին հասնելու համար: Հիմա այդ ներդրումների արդյունքը փորձում են վերցնել իր ձեռքից և օգտագործել այլ նպատակներով, այլ մարդկանց կողմից: Ծառուկյանը չի ցանկանա, որ իր հոգեզավակը հայտնվի այլ մարդկանց ձեռքում, թեկուզ նրանց, ովքեր այդ տարիների ընթացքում եղել են իր կողքին և որոշակի ներդրում ունեն կուսակցության կայացման գործում:

Այնպես որ ԲՀԿ-ի ներկա թշնամին Ծառուկյանն է, և ոչ թե իշխանությունները կամ որևէ մեկ այլ ուժ: Եվ այն մարդիկ ովքեր ուզում են պահպանել ԲՀԿ-ն, պետք է պայքարեն Ծառուկյանի դեմ: Բայց ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այդպես էլ համարձակություն չի ունենա ընկալելու այս պարզ ճշմարտությունը, նա այդպես էլ չի կարող ընդունել, որ Ծառուկյանն իրեն առաջարկել է դառնալ ԲՀԿ նախագահ, որպեսզի Զոհրաբյանը դառնա վերջին ԲՀԿ-ականը, այն մարդը ում կմեղադրեն ԲՀԿ-ն կործանելու և փակելու համար, այդպիսով իր վրայից գցելով այդ պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում