Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մարտի 30-ին Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հրամանով աշխատանքից ազատվել է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:
Մեր ունեցած տեղեկություններով, Արշակյանի պաշտոնից հեռացման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ վերջինիս կինը` Երևանի 120 դպրոցի տնօրեն Արմինե Արշակյանը (պաշտոնակատար) օրերս ԿԳՆ կողմից իրականացվող դպրոցի տնօրենների հավաստագիր ստանալու նպատակով քննությունը չի հանձնել։
Արսեն Արշակյանն էլ ամեն գնով փորձել է ԿԳ նախարարությունում կապեր հաստատել` կնոջը տնօրենի պաշտոնում վերականգնելու համար, որը պատճառ է դարձել, որ ոստիկանապետը հեռացնի Արշակյանին ոստիկանության պետի պաշտոնից։
Լուսանկարը՝ BRAVO.am-ի










































