Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Տեր-Պետրոսյանն իրեն դրեց մարգինալ վիճակում, դարձավ ԲՀԿ-ի վերջին վագոնը. Շարմազանով

«Եկեք փաստենք, որ Հայաստանում քառյակներ ու եռյակներ չկան. եթե եռյակի մի գործիչը հրաժարվում է արձագանքել եռյակի մեկ այլ գործչի հայտարարությանը՝ նշելով, որ հարկ չի համարում, բնականաբար, ես այստեղ ավելացնելու բան չունեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` նա նշեց, որ, այս առումով, իրենց ծրագրերում ոչինչ չի փոխվել. «Մենք ունենք մեր օրակարգը և գտնում ենք, որ Հայաստանին պետք են սահմանադրական բարեփոխումներ։ Այո, գտնում ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք ուղղահայաց քաղաքական համակարգից անցում կատարենք դեպի հորիզոնական քաղաքական համակարգ, որտեղ վճռորոշ կլինի մեկ անձի, մեկ լիդերի կամ, ինչպես հռետորներն են ասում, սուպերլիդերի դերակատարումը, այլ քաղաքական թիմերի դերակատարումը»։

Դիտարկմանը, թե կա կարծիք, որ ԲՀԿ-ին չեզոքացնելու արդյունքում առաջին հարվածն ստացավ ՀԱԿ-ը, և հենց ՀԱԿ-ին չեզոքացնելու համար էին այս քայլերը, Շարմազանովն արձագանքեց. «ՀԱԿ-ն ինքն է իրեն չեզոքացրել, երբ առաջին նախագահն իր քաղաքագիտական վերլուծությամբ փաստացի դարձավ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերջին վագոնը։ Նա ինքն իրեն դրեց լուսանցքից դուրս, երբ իր քաղաքական ծրագրերը սկսեց կապել մեկ այլ քաղաքական ուժի հետ։ Այդպես է լինում, երբ դու չես վարում ինքնուրույն քաղաքական պրոցես և դառնում ես գնացքի վերջին վագոն, բնականաբար, քո ճակատագիրն այդպես է լինում։ Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի վերջին միտինգը ապացուցեց, որ ՀԱԿ-ն այլևս դարձել է ոչ լուրջ դերակատար մեր քաղաքական պայքարում։ Դարձել է մարգինալ քաղաքական ուժ։ Տեր-Պետրոսյանն ինքն էր քննադատում այն քաղաքական գործիչներին, որոնք քննադատում էին իրեն՝ անվանելով ընդդիմության ընդդիմություն։ Վերջին հանրահավաքին Տեր-Պետրոսյանն արեց այն, ինչի համար ինքը քննադատում էր իր ընդդիմախոսներին։ Նա դարձավ ընդդիմության ընդդիմություն, նա մի ամբողջ միտինգ նվիրեց այս կամ այն ուժի քննադատությանը և դրանով իրեն դրեց մարգինալ վիճակում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում