Բրիտանացի դերասան Լյուկ Էվանսը, որը «Հոբիթ» եռերգության մեջ մարմնավորել է Բարդ Լուչնիկին, Disney-ի «Գեղեցկուհին և հրեշը» խաղարկային ֆիլմում կխաղա գլխավոր չարագործ` որսորդ Գաստոնի դերը: Դերասանական խմբին կմիանա նաև Դեն Սթիվենսը, ով հայտնի է «Դաունթաունի աբբայություն» սերիալից: Նա էկրանին կմարմնավորի Գազանին:
Նկարահանումները կսկսվեն 2015 թ. վերջին, հայտնում է Variety-ն: Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռ ստույգ որոշված չէ:
Ավելի վաղ դերասանուհի Էմմա Ուոթսոնը հաստատել է, որ ֆիլմում գլխավոր դերը կխաղա:
Ֆիլմի ռեժիսորը կլինի Բիլ Քոնդոնը, սցենարը կգրի Սթիվեն Չբոսկին:







































