Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը օգնել է «Նոր ալիք» երաժշտական մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին, որը տառապում է հազվադեպ հիվանդությունից՝ ախոնդրոդիսպլազիայից, հայտնում է russianshowbiz.info-ն:
Հիվանդության պատճառով Անդրանիկի ոսկորները 3 տարեկանում դադարել էին աճել: Այն ժամանակ Ֆիլիպի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, խոստացել էր, որ ընտանիքն անպայման կօգնի տղային:
Սակայն 3 տարի առաջ վիրահատություն անել դեռ չէր կարելի՝ տղան հասունացման շրջանում էր: Իսկ դրանից հետո երիտասարդ երգչի ծնողները անձամբ էին գտել հովանավորների ու 500 հազար դոլար վճարել թանկարժեք վիրահատության համար:
Բժիշկները Անդրանիկի ոտքերը երկարացրել էին 20 սմ-ով, հիմա նրա հասակը 159 սմ է: Վերականգնողական շրջանը, սակայն, բավական թանկ է: Եվ ահա, Ֆիլիպ ու Բեդրոս Կիրկորովները որոշել են տղայի հաշվին ավելացնել 400 հազար ռուբլի:











































