Վոլգոգարդում մարտի 2-ից ընթանալու է ծանրամարտի երիտասարդների (մինչ 21 տարեկանների) Ռուսաստանի առաջնությունը: Այս ստուգատեսի արդյունքներով ձևավորվելու է մարզաձևի Ռուսաստանի երիտասադրական հավաքականն, որը կսկսի նախապատրաստվել հունիսի 6-13-ը Վրոցլավում (Լեհաստան) կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը:
Ռուսաստանի երիտասարդական առաջնությանն ըստ ներկայացրած նախնական հայտերի, այս անգամ պատրաստում է մասնակցել 123 մարզիկ՝ 66 ծանրորդ ու 57 ծանրորդուհի, ովքեր մեդալներ կխաղարկեն երիտասարդների՝ 8, աղջիկների՝ 7 քաշային կարգերում: Ստուգատեսի առաջին օրը շատ հաջող էր մրցաշարին մասնացկող հայազգի ծարորդների համար:
62կգ քաշային կարգում 10 ծանրորդների մրցապայքարում երկամարտի 261 կգ (120+141) արդյունքով երիտասարդների Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի ներկայացուցիչ 19-ամյա Գոռ Հունանյանը: Նա 2013 թ 77 կգ քաշային կարգի երիտասարդների աշխարհի չեմպիոն, 20-ամյա Ռազմիկ Հունանյանի կրտսեր եղբայրն է:
Գոռը երկամարտի միևնույն՝ 245 կգ ցուցանիշով արծաթե և բրոնզե մեդալի արժանացած Վլադիսլավ Օսոկինին ու Ռուստամ Լատիպովին գերազանցեց 16 կգ-ով:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն







































