Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանը Ժողովրդական ներկայացուցիչների 12-րդ գումարման համաչինական ժողովի 3-րդ նստաշրջանում հայտարարել է, որ իշխանությունների համար այս տարվա առաջնային խնդիրներն են շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարն ու կոռուպցիան։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես իր ուղերձում նշել է քաղաքական գործիչը՝ Չինաստանում կյանքի որակը շատ է տուժում էկոլոգիական խնդիրներից:
Կեցյանի խոսքով՝ երկիրը մտադիր է զարգացնել էներգիայի նոր աղբյուրներ:
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Չինաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը, կանխատեսումների համաձայն, ուղղվում է դեպի նվազում. ֆինանսիստները սպասում են համախառն արդյունքի 7 տոկոս մեծացում։










































