Ապրիլի 7-ին Շվեդիայի ռազմաօդային ուժերը վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ մասնակցեցին ռազմական գործողությունների, որի ընթացքում մարտական թռիչք իրականացրին Մուամար Քադաֆիի ուժերի դեմ կոալիցիայի գործողությունների շրջանակում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Դա տևել է մոտ 40 րոպե, որից հետո ինքնաթիռները վերադարձել են Սիցիլիայում ՆԱՏՕ-ի ավիաբազա: Այս պահին Շվեդիայից այդ գործողություններին մասնակցում են JAS 39 Gripen տեսակի կործանիչներ:
Մինչդեռ Reuters գործակկալությունը, հղում կատարելով Լիբիայի պետական հեռուստատեսությանը, գրում է, որ Քադաֆիի ուժերին հաջողվել է գրավել Աջդաբիա քաղաքը: Երեկ ամբողջ օրվա ընթացքում տեղեկություններ կային, որ ապստամբները և մի քանի հազար խաղաղ բնակիչ Աջդաբիայից տեղափոխվում են Բենղազի: Այն, որ Աջդաբիան գրավված է, ապստամբ ուժերը չեն հաստատել:










































