Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Սուսոն հայտարարել է, որ ցանկանում է դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ցանկանում եմ դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստը: Ցանկանում եմ «Միլան»-ի հետ հասնել հաջողության: Այժմ ես սպասում եմ իմ հնարավորությանը:
Ուրախ եմ, որ գտնվում եմ Միլանում: Հարմարվում եմ քաղաքին: Օրեցօր ինձ ավելի է դուր գալիս ապրել Իտալիայում»,- հայտարարել է Սուսոն:









































