Google-ի փոխնախագահ Սանդար Պիչայը MWC 2015 ցուցահանդեսի ժամանակ նշել է, որ կորպորացիան պլանավորում է վերածվել վիրտուալ բջջային օպերատորի: Այսկերպ Google-ում ցանկանում են լավացնել ժամանակակից ցանցերի որակը, գրում է Zdnet-ը:
Ընկերությունը չի պլանավորում ներդրումներ կատարել բազային կայանների սեփական ենթակառուցվածքների ստեղծման մեջ: Դրա փոխարեն Google-ը գործող օպերատորներից կվարձակալի արդեն գոյություն ունեցող հզորությունները՝ վերածվելով վիրտուալ օպերատորի:
Պիչայը նշել է, որ ընկերության նման քայլն ուղղված է նրան, որ ակտիվորեն փորձեր ձեռանարկեն բջջային կապի հետ ու հասնեն Google-ում ծրագրային, սարքային ու ցանցային բաղկացուցիչների առավելապես միավորմանը:
Ցանցային օպերատորի վերածվելը կոմերցիոն նպատակ չի հետապնդում՝ Google-ը չի մրցակցի մյուս ընկերությունների հետ:











































