Բրաիզլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը երեկ հայտարարել է երկրում եռօրյա սգի մասին` կապված Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ողբերգության հետ, որը խլել է 11 դպրոցականների կյանք: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Տեղեկացնենք, որ ապրիլի 7-ին զինված տղամարդը ներխուժել է տեղի դպրոցներից մեկի շենք և բացել անկանոն կրակահերթ, որի հետևանքով 11 դպրոցական տեղում զոհվել են, իսկ 13-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
Հետագայում պարզվել է, որ 23-ամյա հանցագործը այդ դպրոցի նախկին աշակերտ է, որը ոստիկանության հասնելուն պես ինքնասպան է եղել: Ոստիկանությունը հայտնել է, որ սպանվածի մոտ հայտնաբերվել է նամակ, որում նա գրել էր, թե ցանկանում է ինքնասպան լինել: Հաղորդված տեղեկությունների համաձայն` հանցագործը տառապել է հոգեկան հիվանդությամբ, մեկ այլ աղբյուր նշել է, որ նա հիվանդ է եղել ՄԻԱՎ-ով: