Friday, 03 05 2024
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել

Նուբարաշեն» ՔԿՀ-ի անբավարար պայմանների մասին վկայում է պատերի սառնությունն ու խոնավությունը. ՄԻՊ (լուսանկարներ)

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցները և Պաշտպանին առընթեր ստեղծված Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը օրերս այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի պահման վայրերին, առանձնազրույցներ ունեցել դատապարտյալների հետ, լսել նրանց բողոքները:

Ըստ ՄԻՊ-ի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անբավարար պայմանների մասին առաջինը վկայում էին պատերի սառնությունն ու խոնավությունը ու դրանցից առաջացած գարշահոտությունը, որը թե հիմնարկի անձնակազմի և թե դատապարտյալների առողջության համար խիստ վտանգավոր պայմաններ է ստեղծում:

Քրեակատարողական հիմնարկում կարևորագույն խնդիրներից է գերբնակեցումը: Ըստ լրակազմի` նախատեսված է 840 պահման տեղեր, սակայն այցելության պահին պահվում էր 1184 ազատազրկված:

Բոլոր խցերը հիմնականում նույն մեծության են, սակայն աշխատանքային խումբն արձանագրել էր, որ 8 հոգու համար նախատեսված որոշ խցերում ապրում են 3 հոգի, իսկ մյուս նմանատիպ խցերում մինչև 18 հոգի:

Արձանագրած հաջորդ խնդիրը դատապարտյալների պահման պայմաններն էին: Բացառությամբ մի քանի խցերի, մյուս բոլոր խցերը խոնավ էին ու հակահիգենիկ և վերանորոգման կարիք ունեին, սանհանգույցները նույնպես անմխիթար վիճակում էին:

Աշխատանքային խումբը արձանագրել է նաև, որ առավոտյան նախաճաշից օրինակ 17 հոգուց բաղկացած խցում օգտվում են միայն երեքը. սնդդի վատ որակը դատապարտյալների մշտական բողոքների թվում է եղել: Դատապարտյալները հիմնականում օգտվում են դրսից ուղարկված հանձնունքներից: Բավական վատ պայմաններում է պահվում նաև կալանավորների համար նախատեսված սնունդը:

Իսկ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում պայմանները վերանորոգումից հետո բարելավվել էին, սանիտարահիգիենիկ վիճակը բավարար էր: Սակայն դատապարտյալները հայտնել են, որ անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները ստանում են հարազատներից: Աշխատանքային խումբը պարզել է նաև, որ բժշկական քարտերում չեն փաստագրվում ազատազրկվածի կողմից հրավիրված բժշկի խորհրդատվությունը և հարազատների միջոցով ձեռքբերված դեղորայքը:

Դատապարտյալների հետ առանձնազրույցի ընթացքում աշխատանքային խումբը արձանագրել է նաև, որ զբոսանքները կատարվում են որոշակի օրերի, իսկ կիրակի օրը ընդհանրապես զբոսանք չի լինում: Վարչակազմը այս խնդրի կապակցությամբ հայտնել է, որ զբոսանքների ամենօրյա կազմակերպումը կապված է աշխատակիցների ոչ բավարար քանակի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում