Արևմտյան ԶԼՄ-ները, հղում կատարելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդում են, որ դքսուհի Քեթրինը որոշել է ոչ թե հիվանդանոցում, այլ տանը՝ Քենսինգթոնյան պալատում ծննդաբերել, գրում է Viva.ua-ը:
Բժիշկներն աջակցել են ապագա մայրիկին և համաձայնել նրան անհրաժեշտ սարքավորումներ տրամադրել, որոնք, նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է դրվեն թագավորական զույգի ննջասենյակի հարևանությամբ գտնվող սենյակում:
Սակայն ավանդույթներին նման կերպ դավաճանելը բարկացրել է Եղիսաբեթ թագուհուն, ով կարծում է, որ տանը ծննդաբերելը չափազանց վտանգավոր է:
Հիշեցնենք, որ, վերջին տվյալների համաձայն, Ուիլյամն ու Քեյթը աղջիկ են սպասում, ով լույս աշխարհ կգա 2015թ. գարնանը:







































