Եվրատեսիլ երգի մրցույթի հայաստանյան պատասխանատուն՝ Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Հայաստանը Եվրատեսիլում այս տարի ներկայացնող «Genealogy» խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի Մերի – Ջին Օ՚Դոհերթի Վասմաթզյանն է. նա ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը:
Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: Երկրորդ մասնակիցը Թամար Կապրելյանն է, ով ներկայացնելու է Ամերիկա աշխարհամասը։ Երրորդը եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը: Չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է, ով ներկայացնում է Ասիա աշխարհամասը:
«Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:








































