ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնավարման ողջ ընթացքում օգտվել է անձնական փոստից՝ գործարար նամակագրության համար։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով վարչության ներկայացուցիչներին։
Նման գործողությունները կարող էին խաթարել դաշնային օրենքով սահմանված պահանջները։ Համաձայն դրանց՝ աշխատակիցների ողջ աշխատանքային նամակագրությունը պետք է պահպանվի։
Պարբերականի տվյալներով՝ պաշտոնավարման 4 տարիներին պետքարտուղարն աշխատանքային փոստ չի ունեցել։ Մոտ 2 ամիս առաջ նախկին պետքարտուղարի խորհրդականներն ուսումնասիրել են մի քանի տասնյակ հազար նամակներ նրա անձնական փոստից։ Մոտ 55 հազար էջ էլեկտրոնային նամակագրություն փոխանցվել է Պետդեպի պահպանությանը։












































