Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոկորպորացիայի լրագրողներն այսօր երկօրյա գործադուլ են սկսում ի նշան բողոքի` կենսաթոշակների հաշվեգրման համակարգը փոխելու՝ ընկերության ղեկավարության պլանների դեմ: Երկրորդ գործադուլը պլանավորված Է նոյեմբերի 15 – 16-ը: Արհմիությունը խոստանում Է անցկացնել բողոքի նոր գործողություններ, ընդ որում, դրանցից մեկը, նախնական պլաններով, կարող Է անցկացվել Ծննդյան տոների շրջանում, երբ բնակչությունն առանձնահատուկ ակտիվությամբ Է դիտում ժամանցային ծրագրերը: Գործադուլին մասնակցում Է Լրագրողների ազգային միության ավելի քան 4000 անդամ: Ընդ որում, ընկերության տեխնիկական աշխատակիցներին միավորող «Բեկտու» անկախ արհմիության գրեթե նույն թվով անդամներ որոշել են համաձայնել ընկերության տնօրինության առաջարկությանը: