ԱՄՆ բնակչուհուն դատարանը մեղավոր է ճանաչել իր որդու սպանության մեջ՝ աղով թունավորելու միջոցով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
27-ամյա Լեսի Սփիրսը մի քանի տարի շարունակ բլոգում գրել է իր երեխայի հիվանդությունների մասի: Չնայած որ պաշտպանական կողմը պնդում էր, թե Սփիրսը հոգատար մայր է եղել՝ երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել:
Որպես մեղադրանքի ապացույց ներկայացվել է այն տեսագրությունը, որում կինը 5-ամյա երեխային տանում է հիվանդանոցի սանհանգույց և ստիպողաբար նրան տալիս նատրիումի բարձր պարունակությամբ դեղորայք: