Համաձայն Շվեդիայի կառավարության որոշման, որը ստորագրվել է պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստի կողմից՝ մարտի 31-ին երկրի զինված ուժերի ղեկավարությունը պետք է Դանիայի հետ համագործակցության առաջարկություն ներկայացնի, հաղորդում է TASS-ը:
Համաձայն առկա տվյալների՝ այն երկարաժամկետ հեռանկար ունի և գաղտնի տեղեկատվության փոխանակում, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև լիցքավորման և ուսուցողական նպատակներով ծովային և ավիաբազաների փոխադարձ հասանելիություն է ներառում:
Շվեդիայի և Դանիայի ռազմական համագործակցությունը շատ հարցերում Շվեիդիայի և Ֆինլանդիայի միջև համագործակցությունն է հիշեցնում, որը վերջերս ներկայացրել են Հուլտկվիստն ու ֆինն պաշտպանության նախարար Կարլ Հագլունդը:
Փետրվարի կեսերին Շվեդիայի և Ֆինլանդիայի ռազմական գերատեսչությունները համատեղ զեկույց են ներկայացրել ռազմական ոլորտում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:







































