Երաժշտական միջազգային Tbilisi JAM! Fest 2015 փառատոնը, որը կանցկացվի բաց երկնքի տակ, կկայանա Թբիլիսիում ապրիլի 24-26-ը: Այս մասին հայտնում է Գրուզիա օնլայնը:
«Մենք մտադիր ենք Թբիլիսիի ու մայրաքաղաքի հյուրերի համար կազմակերպել միասնության ու ազատության անմոռանալի տոն»,- հայտարարել են JAM! Events համերգային գործակալության ներկայացուցիչները:
Արդեն հայտնի է, որ փառատոնին մասնակցելու համար ժամանելու են Diary of Dreams-ը, ՍԼՈՏ-ն ու The Fading-ը:
3 օրում հանդիսատեսի առաջ ելույթ կունենան կատարողներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Թուրքիայից:
Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի նպատակն է հարավկովկասյան տարածաշրջանի երիտասարդության մերձեցումը ու Վրաստանի դիրքերի ուժեղացումը՝ որպես գլոբալ երաժշտական ու մշակութային կենտրոն:








































