Սուպերհերոս Կին-կատուն (Սելինա Քայլ) DC-ի նոր կոմիքսում բիսեքսուալ է դարձել, գրում է The Guardian-ը:
№39 թողարկման մեջ, որը լույս կընծայվի շուտով, նա համբուրվում է մեկ այլ կնոջ հետ:
Այդուհանդերձ, գրող Ժենեվևա Վալենթայնը, որն աշխատում է գրաֆիկական նովելի վրա, նշել է, որ Սելինայի հարաբերությունները Բեթմեն սուպերհերոսի հետ դեռ չեն ավարտվել:
«Ես դեռ չեմ ցանկանում բացահայտել սյուժեն, սակայն կարող եք վստահ լինել, որ Սելինայի ու Բեթմենի բազմամյա հարաբերությունները մոռացված չեն: Բիսեքսուալությունը այդպես կառուցված չէ»,- գրել է Վալենթայնը իր ցանցային բլոգում:
Գրողը բացատրել է, որ հերոսների հարաբերությունները բարդ փուլում են, այդ պատճառով էլ նովել է ներմուծվել նոր կերպար՝ Էյկո անունով մի աղջիկ, որը բարոյական աջակցություն է ցուցաբերում:
«Հիմա Սելինան պաշտոնապես բիսեքսուալ է»,- ընդգծել է հեղինակը:
![]()
![]()









































