Sunday, 28 06 2026
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է սառը խաղաղություն, ինչպես Հունաստանի և Թուրքիայի միջև է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի հրապարակախոս, հեղինակավոր վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը:

-Պարոն Պորտնիկով, նախօրեին Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է հակամարտության գոտուց ծանր զինտեխնիկայի դուրսբերման մեկնարկի մասին, ՀԱՊԿ-ը հաղորդում է, որ ԼԻՀ-ԴԻՀ-ի ռուսամետ գորհայինները ևս սկսել են ուժերը ետ քաշել: Միաժամանակ լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանը շարունակում է Դոնբասի գրոհայիններին տասնյակ զրահատեխնիկա և զինամթերք մատակարարել, Մարիուպոլի մոտ հարձակողական խմբավորում է ստեղծվում: Իսկ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում, ինչը գլոբալ ազդեցություն է ունենում: Ի՞նչ հետագա զարգացում է պետք սպասել, ինչպես գեներալն է ասել, այդ գլոբալ մարտահրավերից: Ի՞նչ անակնկալներ պետք է սպասենք Մոսկվայից Ուկրաինայում և այստեղ՝ Հարավային Կովկասում ու մասնավորապես՝ Հայաստանում:

Կարծում եմ, որ այն, ինչ հիմա տեղի է ունեցել Արևելյան ճակատում՝ ընդամենը զինադադար է: Վլադիմիր Պուտինն այժմ պատրաստվում է նոր հետկուլիսային պայքարի: Նրա շահերից է բխում, որպեսզի Ուկրաինայում անկայունությունը շարունակվի, նրան բացարձակապես հարկավոր չէ, որպեսզի ռուսական զորքերի կողմից օկուպացված Դոնեցկի և Լուգանսկի շրջանները վերադառնան Ուկրաինայի իշխանության ներքո: Առավել ևս հետաքրքրված չէ, որ այդ շրջանները վերահսկվեն Մոսկվայի կողմից և ինքը կրի այն ֆինանսական բեռը, որն անհրաժեշտ է պատերազմի հետևանքով ավերված այդ շրջանը վերականգնելու համար: Սա վերաբերում է Դոնբասին, բայց կարելի է համաձայնել նաև նրա հետ, որ Պուտինը ձգտում է գլոբալ անկայունության. դա նույնպես ճիշտ է:

Այդ գլոբալ անկայունությունը նա հրահրելու է բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է: Շատ հավանական եմ համարում, որ շուտով անկայունությունը կսրվի Ռուսաստանի արևմտյան սահմանին, որտեղ նա հարևան է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, որպեսզի տեսնի, թե որքանով է դաշինքն ունակ պաշտպանելու իր անդամներին՝ ապահով լինելով այնքանով, որ իր պետությունը ուժեղ է նրանցից: Ես առաջին հերթին խոսում եմ Բալթյան երկրների և Լեհաստանի մասին, քանի որ նրանք Պուտինի տեսանկյունից Ռուսաստանի հետ սահման ունեցող պետություններից ամենաթույլն են: Բայց չէի բացառի նաև Հայաստանում և Ադրբեջանում իրավիճակը ապակայունացնելու Պուտինի ձգտումը: Նրա ձեռքում կան որոշակի լծակներ, որոնցով նա կարող էր սկսել այդ ապակայունացումը՝ սկսելով Ղարաբաղյան հակամարտությունից, որը չի կարելի հաշվի չառնել ընդհանուր պատկերում:

Ուկրաինական Մայդանից դեռ երեք ամիս առաջ` 2013թ. սեպտեմբերին, ավարտելով ԵՄ հետ մոտավորապես քառամյա բանակցային գործընթացը, Ուկրաինան պատրաստ էր վավերացնել Ասոցացման համաձայնագիրը, բայց ենթարկվելով Ռուսաստանի կողմից աննախադեպ ճնշումների՝ արտաքին քաղաքական շրջադարձ կատարեց փաստացիորեն մեկ գիշերվա ընթացքում և հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՌԴ «եվրասիական նախագծերին»: Երեք ամիս անց, երբ Ուկրաինան ոտքի կանգնեց նման հեռանկարի դեմ, բախվեց ագրեսիայի, ռազմական գործողությունների: Եթե եվրոպական մայրցամաքի խոշորագույն երկրներից մեկը, անկախ Բուդապեշտի բոլոր արձանագրություններից, չկարողացավ խուսափել նման դաժան ճակատագրից, ի՞նչ կարող էր սպասվել մեզ՝ հայերիս, առանց այն էլ Ղարաբաղյան հակամարտության սրված պայմաններում:

-Իմ կարծիքով՝ Հայաստանի հրաժարվելը եվրոպական ինտեգրումից նախագահ Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական կոպիտ սխալ էր, որի համար դեռ պետք է վճարեն ՀՀ քաղաքացիների մի քանի սերունդներ, որովհետև այդ մերժումը, ինչպես նաև մուտքը ԵՏՄ չէր կարող լուծել այն խնդիրները, որոնք հիմա կան Հայաստանում: Բայց դրա հետ մեկտեղ ստեղծվել է նոր խնդիր, որովհետև Հայաստանը ոչ թե ԵՏՄ նոր անդամ է, այլ ԵՏՄ-ի անկլավն է: Այսինքն՝ մեծ հաշվով, ոչ մի հնարավորություն կապված ընդհանուր աշխատաշուկայի և կապիտալի հետ, հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը սահման չունի ԵՏՄ անդամ երկրների հետ: ԵՏՄ անդամակցումը բացարձակապես չի նախատեսում Ղարաբաղյան հակամարտության լուծում: Թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը բավականին լուրջ են վերաբերվում մաքսային հարցի կարգավորմանը, երբ բացակայում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև սահմանը: Հայաստանի ԵՏՄ ինտեգրումը կլուծվի ոչ հօգուտ Երևանի:

Այսպիսով ԵՏՄ անդամակցությունը Մոսկվային վերջնականապես թույլ տվեց որոշել ղարաբաղյան հարցը, որը հետաքրքրված չէ խնդրի լուծմամբ, որովհետև սառեցված հակամարտությունը Մոսկվային ազդեցության լծակներ է տալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա: Ես լիովին հավանական եմ համարում, որ ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը, իսկ վաղ թե ուշ նման պայմանագիր կստորագրեր նաև Ադրբեջանը, աննախադեպ իրավիճակ կստեղծեր տարածաշրջանում անվտանգության առումով, որը կստիպեր երկու կողմերին էլ Ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծում գտնել, որը նրանց կդրդեր հաղթահարել միգուցե այսօր անհնար թվացող սկզբունքները և ընդհանուր հայտարարի գալ Կովկասյան տարածաշրջանում: Ես շատ դժվար եմ ջերմ և ընկերական փոխհարաբերություններ պատկերացնում Ադրբեջանի ու Հայաստանի միջև առաջիկա տասնամյակներին: Հավանական եմ համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այնպիսի սառը խաղաղություն լինի, ինչպիսին արդեն մի քանի տասնամյակ կա Հունաստանի և Թուրքիայի միջև՝ անկախ այն հանգամանքից, որ ՆԱՏՕ-ի անդամ այդ երկու երկրների միջև ակնհայտ հակամարտություն կա, նույնիսկ Կիպրոսի գոյությունը, որը մթագնում է նրանց հարաբերությունները:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցները «արդեն պատրաստ են», և նախագահ Օբաման մոտ ժամանակներս դրանց վերաբերյալ որոշում կկայացնի: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի արդեն 4 երկրներ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Կանադան, օրերս հայտարարել են, որ ռազմական խորհրդատուներ են ուղարկում Ուկրաինա, քանի որ հասկանում են, որ Պուտինը անցել է անդառնալիի կետը, և ոչ մի բանակցություն կամ ստորագրված փաստաթուղթ նրան այլևս չեն ստիպի փոխել Ուկրաինայի ուղղությամբ վարվող քաղաքականությունը: Կարելի՞ է ասել, որ պատերազմի նոր շունչ է առկա, բայց արդեն այլ ընդգրկումով և ներգրավմամբ: Պատրա՞ստ է դրան Ուկրաինան, կարո՞ղ է երկիրն ինքն իրեն պաշտպանել: Նման զարգացումների պատրա՞ստ է Արևմուտքը՝ ԱՄՆ-ն, Եվրոպան: Եվ՝ այդ դեպքում, ի՞նչ կարող է սպասել մեր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին:

-Որքան կոշտ լինի ճնշումը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ տնտեսական, քաղաքական, որքան արագ ընթանա ՌԴ տնտեսության ոչնչացումը, այնքան ավելի մեծ է մեծ պատերազմից խուսափելու հավանականությունը: Բացի այդ՝ Ուկրաինայի տարածքի օկուպացիան հնարավոր է միայն այն վայրերում, որտեղ Վլադիմիր Պուտինը կարող է հենվել բավարար թվով ռուսամետ բնակչության վրա: Ժամանակակից Ուկրաինայում հնարավորությունը գրեթե սպառված է Ղրիմի անջատումով և Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների օկուպացիայով: Ես հավանական եմ համարում, որ Պուտինին կարող են միանալ Դոնբասի այլ շրջաններ, բայց եթե խոսենք ընդհանուր հյուսիսարևելյան տարածքների մասին, ապա Պուտինն ու իր զորքերը վայելում են տեղի բնակչության անկեղծ ատելությունը:

Պատերազմի դեպքում ինչպիսի զինտեխնիկա էլ օգտագործվի մեր հողերի օկուպացման համար, դա կավարտվի օկուպացիոն քաղաքականության տապալմամբ: Բայց ես հույս ունեմ՝ անկախ նրանից, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է պատերազմ սկսել ոչ միայն Ուկրաինայի, այլև ՆԱՏՕ-ի հետ, Արևմուտքի տնտեսական ու քաղաքական գործողությունները կթուլացնեն ռուսական տնտեսությունը և կստիպեն քաղաքական ղեկավարությանը, բնակչությանը զբաղվել սեփական երկրի վերականգնմամբ, այլ ոչ թե հարևան երկրները ավերակների վերածելով:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Հայաստանը պետք է պատրաստվի տարածաշրջանում Ռուսաստանի լրջագույն ազդեցությանը: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պարտություն կրելուց հետո առաջիկա տարիների ընթացքում ստիպված է լինելու հեռանալ այն բոլոր տարածքներից, որտեղ նկատվել է իր ազդեցությունը, ու ի դեպ՝ դա կանի տարբեր արդյունքներով: Ռուսաստանը կհեռանա թե՛ Բելառուսից, թե՛ Կենտրոնական Ասիայից, թե՛ Կովկասից, իսկ այդ ժամանակ կարտահայտվեն այլ խաղացողների ազդեցությունները: Այդ ժամանակ Հայաստանը պետք է մտածի, թե ինչով փոխարինի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը և անվտանգության այն երաշխիքները, որը ՌԴ-ն տալիս էր վերջին տարիների ընթացքում: Ես խորհուրդ կտայի ՀՀ ղեկավարությանը և ՀՀ քաղաքացիներին արդեն հիմա, անկախ Ռուսաստանի ազդեցությունից, ընտրել ԱՄՆ-ն և ԵՄ-ն, քանի որ նրանք կարող են երաշխավորել Հայաստանի գոյությունը և Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծումը: Իսկ ռուսական ազդեցությունը Հայաստանի համար միշտ եղել է և կմնա կործանարար ազդեցություն, որովհետև այսպես, թե այնպես Հայաստանի համար փոխզիջումներ չի նախատեսում: Ուզում եմ հիշեցնել այն, ինչ տեղի է ունեցավ Արևմտյան Հայաստանի հետ՝ Վլադիմիր Լենինի և Մուսթաֆա Քեմալի պայմանավորվածությունը ռուսական պարտությունից հետո, և այն, թե ով հաղթեց այդ բանակցությունների արդյունքում:

-Ռուսական Новая газета-ն սկանդալային նյութ է հրապարակել, համաձայն որի՝ Ուկրաինայում Յանուկովիչի նախագահության ժամանակ էլ Մոսկվայում արդեն պլանավորվում էր Ուկրաինայի մասնատման օպերացիան, դրա առանձին շրջանների օկուպացիան, վերլուծում էին երկրի թույլ կողմերը, ներկայացվում էր ապագայի, այսպես կոչված՝ «ռուսական աշխարհի» կառուցվածքը: Եթե նախկինում Դուգինի նման «եվրասիականները» փորձագետների հանրության և մամուլի կողմից դիտվում էին որպես մարգինալ գաղափարների կրողներ, ապա հիմա, ինչպես երևում է, նման ուղղվածությունը գլխավոր է դառնում ՌԴ պետական ինստիտուտների և գերատեսչությունների համար, անկախ սահմանված խիստ պատժամիջոցներից և դրա հետևանքով առաջացած ռեցեսիայից: Եթե նախկինում միայն Դուգինն էր սպառնում Հայաստանին, որ եթե Արևմուտք գնաք, այսինքն՝ հետևեք ձեր, այլ ոչ թե մեր շահերին, ապա կկորցնեք Ղարաբաղը, ապա հիմա այդ խոսքերը հնչում են կրեմլյան կամ Կրեմլին կից փորձագետների շուրթերից: Ի՞նչ անել, ինչպե՞ս պաշտպանվել այդ ամենից:

Կարծում եմ, որ Новая газета-ում հրապարակված փաստաթուղթը ոչ մի գաղտնիք չի պարունակում: Դա միայն այն սովորական փաստաթղթերից մեկն է, որը Կրեմլում միշտ շրջանառվում է, և ոչ մի առանձնահատուկ բնույթ չի կրում: Բայց ճշմարիտ է, որ նախկին խորհրդային երկրների սահմանների ոչնչացման ծրագրերը Կրեմլի քաղաքական ռազմավարության մի մաս են, և դրանք փակված էին գզրոցում՝ պայմանավորված տնտեսական-քաղաքական թուլությամբ, ինչպիսին եղել է ՌԴ-ն 1991-ից հետո:

Ինչ վերաբերում է, թե ինչպես Հայաստանը դիմակայի ՌԴ ճնշմանը՝ այն ենթատեքստում, որ եթե չենթարկվի ՌԴ-ին, ապա կարող է կորցնել Լեռնային Ղարաբաղը, այստեղ նույնպես մտածելու անհրաժեշտություն կա, թե որքանով Հայաստանը կարող է պահպանել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ հույսը դնելով միայն Ռուսաստանի աջակցության վրա: Ավելի լավ կլիներ Երևանը հասկանար, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում հռչակված սուվերենության պահպանման երաշխավոր չէ, այլ այն պետությունն է, որն օգտագործում է այդ սուվերենությունը Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: Եվ ցանկացած պահի կարող է զոհաբերել այդ սուվերենությունը, եթե դա բխի իր վայրկենական շահից՝ երբեք չմտածելով, որ դա չի բխում Լեռնային Ղարաբաղի բնակչության և Հայաստանի շահերից:

Այդ պատճառով կարծում եմ, որ հայկական կողմը վաղուց պետք է հույսը չդներ Ռուսաստանի վրա, այլ երկխոսություն սկսեր Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ Ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար: Պետք է համոզվեին ինքները և համոզեին Ադրբեջանի ղեկավարությանը, որ այն դեպքում, երբ տարածաշրջանում հավասարակշռությունը կախված է Ռուսաստանի կամքից, չի բխում երկու երկրների շահերից: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը սովորեն ինքնուրույն խոսել՝ առանց Ռուսաստանի, ապա Ռուսաստանը նրանց հարկավոր չի լինի որպես միջնորդ: Ինքներդ կտեսնեք, թե ինչպես է ռուսական ազդեցությունը անհետանում 30 օրվա ընթացքում, և բոլորը կմոռանան Ռուսաստանին այնպես, կարծես այն ազդեցություն չի էլ ունեցել Հարավային Կովկասում: Ոչ թե Ռուսաստանն է ազդում Հարավային Կովկասի վրա, այլ Հարավային Կովկասի երկրներն են ամեն ինչ անում, որպեսզի պահպաննեն այդ ուռուցքը իրենց կոմատոզային վիճակը պահպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում