Հնդկաստանում H1N1 խոզի գրիպի զոհերի թիվը տարվա սկզբից հասել է 1075 մարդու: Փետրվարի 28-ի տվյալներով՝ հիվանդացության դեպքերի թիվը հասել է մինչև 19.972-ի։ Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հիվանդությունը տարվա սկզբից խլել է 841 մարդու կյանք:
H1N1 վիրուսից մահացածների ամենամեծ թիվը գրանցվել է Ռաջասթհան և Գուջարաթ նահանգներում՝ Պակիստանի հետ սահմանին: Վարակվածների մեծ թիվ է արձանագրվել հարևան Մահարաշատրա և Մադհյա-Պրադեշ նահանգներում:






































