«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով երկու օր առաջ, ուշ երեկոյան, ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի միջև:
Հանդիպման նպատակն է եղել միասնաբար քաղաքական նոր միավորում ստեղծելու հնարավորության քննարկումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նոր ընդդիմադիր միավորման նպատակը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայ ազգային կոնգրեսի օրինակով նոր ընդդիմադիր միավորում ձևավորելն է, որի մեջ ըստ նախաձեռնողների կարող են ընդգրկվել ՀՅԴ-ն, «Սարդարապատ» շարժումը, Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը և այլք: Սա, ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության ծոմ»-ից հետո առաջին քաղաքական գործնական դրսևորումն է:










































