Բելգորոդում հարբած տղամարդը զոհվել է էգ առյուծի թաթից, հաղորդում է TASS-ը: Զոհի մարմինը կենդանաբանական այգու վանդակի մոտ հայտնաբերել է հաստատության աշխատակիցը:
Ոստիկանությունը հաստատել է, որ հարբած տղամարդն անցել է կենդանաբանական այգու պատնեշի վրայով և մոտեցել առյուծի վանդակին՝ վտանգավոր հեռավորությամբ: Կենդանին նրան ծանր վերքեր է հասցրել, որոնցից տուժողը տեղում մահացել է:
Զոհի անունը չի հաղորդվում, հայտնի է, որ նա 1962 թ. ծնված տղամարդ է: