Ապրիլի 6-ին չինական Fortune Oil ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ: Այս մասին հաղորդում է «ԷկոԼուրը»:
Այդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում չինացի գործարարներն անընդհատ նշել են, որ իրենք կառավարության հետ են գործարք կնքել: Fortune oil չինական ընկերությունը 24 միլիոն դոլարով ձեռք է բերել Հրազդանի, Աբովյանի և Սվարանցի երկաթի հանքերը, որոնք պատկանում էին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին:
Չինացիները զարմացել են, երբ իմացել են, որ հանքը գտնվում է ջրի հարևանությամբ: Նշենք, որ հանքի ստորին հատվածում է գտնվում Հրազդանի ջրամբարը: 2012 թվականին Fortune oil ընկերությունը պատրաստվում է Հրազդանում սկսել վերամշակող գործարանի շինարարությունը: