«Լռության ուխտի» այսօրվա մասնակիցներն են իրավաբան Գևորգ Կարապետյանը, ազատամարտիկներ Արտաշես Ալումյանը և Զավեն Պետրոսյանը:
Գևորգ Կարապետյանի խոսքով, մարդիկ մոտենում են և աջակցություն են հայտնում ակցիայի մասնակիցներին:
«100-ից ավելի մարդ նաև գրանցվել է մատյանում` պատրաստակամություն հայտնելով մասնակցել նստացույցին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից ամեն օր Ազատության հրապարակում անցկացվում է «Լռության ուխտ» խորագիրը կրող ակցիա` ի զորակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի:






































