Մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման, մշակութային և կրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Գյումրիում Իտալիայի Պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հանդիպման ժամանակ։
Անտոնիո Մոնտալտոն քաղաքապետին է ներկայացրել իր ղեկավարած կրթամշակութային հիմնադրամի գործունեության ոլորտները, ցանկություն հայտնելով ներդրումային ծրագիր իրականացնել նաև Երևանում։
Ընդգծելով , որ քաղաքապետարանը բաց է և պատրաստ ցանկացած կառուցողական առաջարկություն քննարկելու, Երևանի քաղաքապետն առաջարկել է ներկայացնել ներդրումային ծրագրի կոնկրետ առաջարկություններ, որոնք, հավանության արժանանալու պարագայում, անպայման կյանքի կկոչվեն։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն









































