Friday, 17 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

Հայաստանը այն երկրների շարքում է, որոնք ամենից շատն են տուժում ռուսական տնտեսության անկումից

Արևմուտքի և Ռուսաստանի միջև պատժամիջոցային պատերազմի և նավթի գնի անկման պատճառով Կենտրոնական Ասիայի երկրներին սպառնում է ներդրումների արտահոսք և տնտեսության անկայունություն։ Այս մասին գրում է Vedomosti-ն՝ հղում անելով Minchenko Consulting հաղորդակցական հոլդինգի զեկույցին։

Պատժամիջոցներն ամենից շատ անդրադարձել են Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի վրա՝ կարծում են զեկույցի հեղինակները։ Կենտրոնաասիական տարածաշրջանի համար այլ ռիսկերի շարքում են Աֆղանստանից միջազգային զորակազմի դուրսբերումն ու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործողությունները։

Հետխորհրդային տարածքում բացասաբար են ազդել Ռուսաստանի տնտեսական անկումն ու ռուբլու արժեզրկումը՝ փաստում է Renaissance Capital տնտեսագետ Չարլզ Ռոբերտսոնը։

Ամենից շատ ռուբլու փոխարժեքի նվազումից կտուժեն Տաջիկստանը, Ղրղըզստանն ու Ուզբեկստանը՝ կանխատեսում է նա։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Ռուսաստանի աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները կազմում են Տաջիկստանի ՀՆԱ 42 %-ը, Մոլդովայի ՀՆԱ 25 %-ը, Հայաստանի դեպքում՝ 21%, Ղրղըզստանի դեպքում՝ 31.5%, Ուզբեկստանի դեպքում՝ 12%, Վրաստանի դեպքում՝ 12%, Ադրբեջանի դեպքում՝ 2.5%: ԱՄՀ կանխատեսումներով՝ Ռուսաստանում ընթացիկ տնտեսական վիճակի պահպանման դեպքում Կենտրոնական Ասիայի երկրների կորուստներն այս տարի կգերազանցեն 15 մլրդ դոլարը։

Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումն ավելի ցավոտ կհարվածի նավթ ու գազ ներկրող երկրներին (Հայաստան, Վրաստան, Ղրղըզստան և Տաջիկստան), քան արտահանողներին (Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան և Ադրբեջան): Ռուսաստանի ՀՆԱ-ի 1 %-ով նվազումը կփոքրացնի դեպի կենտրոնաասիական երկրներ փոխանցումների հոսքերը 5 %-ով՝ գրում են Bank of America Merrill Lynch-ի վերլուծաբանները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում