Wednesday, 01 05 2024
Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան
Կարևոր է, որ մենք գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունը գործընթացին. կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը

Քերրին անդրադարձել է Հայաստանին առնչվող և ամերիկահայությանը հուզող խնդիրներին

Այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը ստանձնող Ջոն Քերրին Սենատում իր թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ ստիպված է եղել մի քանի անգամ անդրադառնալ Հայաստանին առնչվող և ամերիկահայությանը հուզող խնդիրներին։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Քերրիին հարցերի մի ամբողջ շարք են ուղղել հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը։

Բոքսերի հարցերից մեկը եղել է այն մասին, թե Քերրիի թեկնածությունը հաստատվելու դեպքում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Միացյալ Նահանգները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ, որպեսզի վերջինս բանտ վերադարձնի մարդասպան Ռամիլ Սաֆարովին։

Քերրին պատասխանել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովին ներում շնորհելուց անմիջապես հետո Միացյալ Նահանգները այդ կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ադրբեջանական կառավարությանը, բացի այդ, Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը խիստ հայտարարություններով են հանդես եկել Սաֆարովի արտահանձնման և ներման առնչությամբ։ Սաֆարովը դատված է եղել ծանր հանցագործության համար, և Միացյալ Նահանգներին մտահոգում է այն, որ նա չի կրում իր պատիժը։

Ջոն Քերրին հավելել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Միացյալ Նահանգները անում է ամեն ինչ` օգնելու համար կողմերին` կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ասել է նա։

Բարբարա Բոքսերի մյուս հարցը վերաբերում էր Ադրբեջանի սպառնալիքներին` ուղղված Ստեփանակերտի օդանավակայանին։ «Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից թռչող օդանավերը։ Ինչպե՞ս եք փորձելու հրապարակային կամ մասնավոր ուղիներով կարգավորել Ադրբեջանի հերթական սպառնալիքները», – հարցրել է հայամետ սենատորը։

Քերրին պատասխանել է, թե Միացյալ Նահանգները այն կարծիքին է, որ այդ հարցը կողմերը պետք է լուծեն դիվանագիտական ճանապարհով։ «[ԱՄՆ-ի] Վարչակազմը դեմ է բոլոր այն քայլերին, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում կամ սպառնում են վնաս հասցնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` ի դեմս Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների, անմիջապես արձագանքել են Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին, իսկ ԱՄՆ-ի վարչակազմն էլ, իր հերթին, շարունակում է հետևողական լինել այդ հարցում», – ասել է նա` վստահեցնելով. – «Երբ ես հաստատվեմ որպես պետքարտուղար, կշարունակեմ աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և պայքարել այն գործողությունների դեմ, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում կամ վնասել խաղաղ կարգավորման գործընթացը»։

Ամերիկացի սենատորը նաև հետաքրքրվել է` արդյոք իր թեկնածությունը հաստատվելու դեպքում Քերրին կհանդիպի՞ Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչներին և կրոնական առաջնորդներին։

«Իմ պարտքն է հավատարիմ լինել նախագահի և վարչակազմի կողմից վարվող քաղաքականությանը», – ասելով Ջոն Քերրին` հիշեցնելով նախագահ Բարաք Օբամայի հայտարարություններն ու Միացյալ Նահանգների դիրքորոշումը հայ – թուրքական հարաբերությունների վերաբերյալ և միաժամանակ նշելով, որ իր թեկնածության հաստատվելուց հետո ջանքեր է գործադրելու` վերականգնելու համար Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները։

Նույնպես Բարբարա Բոքսերի հարցին պատասխանելով, Քերրին խուսափել է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելուց` փոխարենը խոսելով «20-րդ դարի մեծագույն վայրագություններից մեկի» մասին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ափսոսանք է հայտնում այդ կապակցությամբ` հիշեցնելով, որ իր ավելի քան 30-ամյա օրենսդիր գործունեության ընթացքում Ջոն Քերրին եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հետևողական կողմնակից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում