Facebook սոցիալական ցանցի հավելվածը, որը թույլ է տալիս բացահայտորեն հայտարարել սեքսուալ համակրանքների մասին, հիթ է դարձել, հաղորդում է The Drum-ը:
Առաջին շաբաթվա ընթացքում Bang with Friends («Քնիր ընկերների հետ») հավելվածը ներբեռնվել է ավելի քան 20 հազար անգամ:
Bang with Friends-ն օգտատերերին թույլ է տալիս իրենց ընկերների ցուցակում նշել նրանց, որոնց հետ կցանկանային սեռական հարաբերություններ ունենալ: Նշանները դրվում են ձեռքով: Հավելվածն օգտատերերին տեղեկացնում է համընկնումների մասին այն դեպքում, եթե օգտատերի կողմից նշված ընկերը նշել է նրան իր ցուցակում:
Հավելվածի ստեղծողները հայտարարել են, որ իրենց նպատակն է օգնել մարդկանց պատմել իրենց սեռական համակրանքների մասին: Օգտատերերի անունները չեն բացահայտվում:
Ինչպես նշում է The Drum-ը, Bang with Friends-ի հայտնիությունն արդեն հանգեցրել է նմանակ հավելվածների առաջացմանն այլ սոցիալական կայքերում: