Այսօր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն ընդունել է անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչներին, ովքեր իրենց մտահոգություններն ու դժգոհություններն են հայտնել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ համատեղ քննարկումների արդյունքում կողմերը փոխադարձ համաձայնության են եկել առ այն, որ հիմնավոր առաջարկների դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը կքննարկի դրանք: