«Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի դերասան Բեն Վուլֆին հարվածել է ամենագնացը, հայտնում է TMZ պորտալը: Նրա վիճակը վատ է:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Հոլիվուդում: Դերասանը, որը սերիալում մարմնավորել է Միպի դերը, հատել է փողոցներից մեկը, երբ կողքով անցնող ամենագնացի կողային հայելին հարվածել է դերասանի գլխին:
Վուլֆին, որի հասակը 131 սմ է, ծանր վիճակում տեղափոխել է քաղաքի հիվանդանոցներից մեկը: Բժիշկները 36-ամյա տղամարդուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Վարորդին մեղադրանք չի առաջադրվի, քանի որ դերասանը խախտել է փողոցն անցնելու կանոնները, նշում է The Independent-ը:







































