Նվազագույնը 71 մարդ է վիրավորվել Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպեում գյուղատնտեսական շուկաներից մեկում գազի պայթյունից հետո՝ հայտնում են տեղի իշխանությունները:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տվյալներով՝ դրա պատճառը եղել է գազի արտահոսքը շուկայի սննդի կետերից մեկում: Այդ մասին հայտնում է El Diario պորտալը:
Տուժածների թվում կա նվազագույնը 6 երեխա, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածներին իր աջակցության մասին է հայտնել երկրի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսը:







































