Ֆրանսիական Renault արտադրողի դուստր Alpine ընկերությունը փետրվարի 4-ին Փարիզի ավտոսրահում ներկայացրել է հրաշալի սուպերմեքենա՝ Alpine Vision Gran Turismo նախատիպի լրիվ չափի մոդելը: Նախնական տեղեկությամբ՝ այն պետք է սերիական արտադրության հանվի արդեն հաջորդ տարի՝ հայտնում է novate.ru-ն:
Այդ հրաշալի ավտոմեքենան ստեղծվել է ֆրանսիական լեգենդար Alpine Vision սպորտային ռոդսթերի 60-ամյակի պատվին:
Մշակողների խոսքով՝ ածխապլաստիկի համատարած օգտագործման հաշվին մեկ տեղանոց բոլիդը կկշռի ընդամենը 900 կգ: Միաժամանակ, սպորտային մեքենան կունենա 450 ձիաուժ 45-լիտրանոց V8 շարժիչ:
7-աստիճան հաջորդական փոխանցումատուփը հզորությունը կփոխանցի հետևի անիվներին: Մեքենան կունենա նաև ակտիվ կախոց և ակտիվ աէրոդինամիկ տարրեր, ինչի շնորհիվ դրա առավելագույն արագությունը կհասնի 320 կմ/ժ-ի:













































